Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանն ու Կարեն Կարապետյանն եկան ասելու` տեսեք մենք ինչքան լավն ենք». Բախշյան

Մայիս 10,2017 22:20

«Նախադպրոցական հիմնարկներ այսօր 30400 երեխա է հաճախում, 33.000-ի մասին խոսք չկա»,- Aravot.am-ին ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը` հերքելով ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Աննա Հակոբյանի պնդումները, թե մեծ ձեռքբերում է, որ 33.000 երեխա այսօր անվճար կրթություն է ստանում նախադպրոցական հաստատություններում:

«Նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ մեր օրենքով, պետությունը չի ստանձնել պարտավորություն նախադպրոցական կրթություն տալ երեխաներին, Տարոն Մարգարյանից առաջ գործող քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք Երեւանի մանկապարտեզները դարձան անվճար, որը, իմ կարծիքով, բոլորովին սոցիալական արդարություն չի ապահովում, որովհետեւ բացի Երեւանից Հայաստանի բոլոր համայնքների նախադպրոցական հիմնարկները վճարովի են, որտեղ մարդիկ սոցիալապես շատ ավելի վատ պայմաններում են ապրում ու վճարում մանկապարտեզների համար, Երեւանում անվճար դարձնելը արդարությունից չի խոսում:

Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանն ու Կարեն Կարապետյանն եկան ասելու` տեսեք մենք ինչքան լավն ենք, որ Երեւանի մանկապարտեզներն անվճար ենք դարձում, դա բոլորովին գլուխ գովալու բան չէ: Այսօր տարբեր վարչական շրջաններում հերթագրված բազմաթիվ երեխաներ ունենք, որոնց տարիքը 3 տարեկանից բարձր է, այդպիսի 2400 երեխա ունենք, դա նշանակում է` նրանք արդեն պետք է լինեին մանկապարտեզում, բայց հերթը չի հասել ու հարց է` կհասնի, թե` ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031