Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարում քրեական գործի նախաքննության փուլո՞ւմ. (Ֆոտոշարք)

Մայիս 11,2017 22:45

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանը անցյալ տարվա օգոստոսի 5-ին որոշում է ընդունել Լաուրա Առաքելյանի հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ: Մինչ նախաքննությունը շարունակվում է, վաղն առավոտյան ժ.11-ին դատական ակտերի հարկադիր կատարողները կլինեն Երեւանի Ֆիրդուսի 12 հասցեում, վտարում իրականացնելու նպատակով:

Մինչդեռ քաղաքացին ահազանգել էր, որ «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության աշխատողները Երեւանի Ֆիրդուսի 12/ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի չափագրման ժամանակ կազմել է կեղծ փաստաթուղթ՝ հատակագիծ, որտեղ ընդգրկվել է լուսանկարներում պատկերված Ֆիրդուսի 12 հասցեում գտնվող շինությունը:

Մինչ գործը քննչական կոմիտե համապատասխան բաժին հասնելը, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր, իսկ գործում էլ ըստ հետաքննիչի, առկա են եղել քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներ: Ի դեպ, քննիչը նշանակել է շինարարատեխնիկական փորձաքննություն, որն իր եզրակացությունը դեռ չի տվել:

«Ֆիրդուսնոցի» վաճառատեղիներից մեկի արանքով հայտնվեցինք տարածքում: Այստեղ հինգ բնակիչ է ապրել, տներից զրուցակցիս տունը ներկա պահին ծառայում է որպես պահեստ, քանի որ օրվա հացի խնդիր ունի լուծելու տեղի բնակիչը:

Լաուրա Առաքելյանը ցույց տվեց ինչպես տարածքը, օժանդակ շինությունները, որոնք կատարվել են իր ընտանիքի կողմից դեռեւս անցյալ դարի յոթանասունականներին, այնպես էլ մի շարք փաստաթղթեր:

Համաձայն, Երեւանի քաղաքապետի 2007թ. օգոստոսի 14-ի «Երեւան քաղաքի 33 թաղամասի մի խումբ քաղաքացիների գույքային իրավունքները պաշտպանելու մասին» թիվ 2818-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման, նշյալ անշարժ գույքին տրվել է Ֆիրդուսի 12/ 8 հասցե անվանումը:

Շահումյանի փախստականի հարսը՝ Լաուրա Առաքելյանն ասաց, թե վտարման հետ կապված հեռագիր է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Տիկինն ասաց, թե վիճելի տարածքում առկա շինությունները, որում տան, երեխաների իրերն են, կառուցել է իր միջոցներով տասնյոթ տարի առաջ:

Օժանդակ երկու շինությունները բաղկացած են 6քմ.եւ 5 քմ.մակերեսից:

«Ֆիրդուսի 12/8 հասցեի 82քմ. մակերեսը 2015թ.հունվարի 20-ին տրված սեփականության իրավունքի վկայականով չգիտես ինչու համարվել է բնակելի, իսկ իմ կողմից տիրապետվող օժանդակ շինությունը որեւէ կապ չունի նշյալ հասցեի բնակելի տան հետ: Ես որեւէ կողմ չեմ հանդիսանում, պարտապան չեմ, հետեւաբար, իմ դեմ ԱՆ ԴԱՀԿ-ն չի կարող որեւէ գործողություն կատարել»,-ասում է զրուցակիցս:

Տիկինն իր հեռագրում ահազանգել է. «Իմ դեմ ուղղված որեւէ կատարողական գործողություն առանց կատարողական թերթիկի ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից կդիտվի ապօրինի, բռնության միջոցով ինձ պատկանող որեւէ տարածք մուտք գործելու գործողություն, որի հիմքում առկա է հանցակազմ»:

Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ ԱՆ ԴԱՀԿ օպերատիվ բաժնի աշխատակիցները Լ.Առաքելյանի ներկայացուցչին հրավիրել են իրենց բաժին, որտեղ եւ տեղեկացրել են կատարվելիք գործողությունների մասին:

Քրեական գործի նախաքննության փուլում կար մեկ արտառոց փաստաթուղթ էլ.նույն հիմքով երկու իրարամերժ վճիռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորների կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031