Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Անակնկալ հայտնվում է ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը. «Ա1+» (Տեսանյութ)

Մայիս 11,2017 23:30

2009-ի ավագանու ընտրություններից 3 օր առաջ սկանդալ է հասունանում Ռուբեն Հախվերդյանի «Սա Երեւանն է» երգի առիթով: Դաշնակցությունն այն օգտագործել էր իր նախընտրական տեսահոլովակում առանց երգահանի համաձայնության։

Երեւանում շարունակվում են մարտի 1-ի գործով դատավարությունները, որոնցով անցնում են հիմնականում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները: Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը քարոզարշավի այս օրը խոսում է երկար սպասված համաներման մասին առանց այն կապելու մարտի 1-ի գործով մեղադրվողների հետ։

Նախընտրական քարոզչության նախավերջին օրը Բարգավաճ Հայաստանը խոստանում է Երեւանը դարձնել ապահով քաղաք: Քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշքյանն ընտրողներին կոչ է անում վստահել Գագիկ Ծառուկյանին։

Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցողների մեջ չկա, նա ընտրողների հետ զրուցում է, անձամբ հավաքում նրանցից գրություններ, որոնց կպատասխանի վաղը. դա բավարար չէ, Ծառուկյանից հարցերի լուծում են ակնկալում նաեւ հեռանալիս։

Նոր Նորքում ՀԱԿ-ի քարոզարշավը պակաս բազմամարդ չէ: Ելույթ ունեցողների մեջ է Ժիրայր Սեֆիլյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ ժողովրդին շնորհավորում է հաղթանակի համար՝ իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան ծնկի բերել, մնում է դա արձանագրել ավագանու ընտրություններով:

Հանրապետականը հիշում է, որ քարոզարշավի այս օրը առաջին Հանրապետության օրն է եւ որ մայիսն ընդհանրապես հաղթանակների ամիս է, հետեւաբար Հանրապետականը պետք է հաղթի: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանն արդեն դժվարանում է բառեր գտնել՝ միայն ասելով չէ:

2009-ի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտից 3 օր առաջ հեռուստաէկրաններին անակնկալ հայտնվում է մարտի 1-ի դեպքերից հետո ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031