Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք զոհ՝ Իջևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

Մայիս 12,2017 13:25

Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել են:

«ԶԻԼ»-ի վարորդը թողել է դեպքի վայրը և դիմել փախուստի:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին:

Կատարվում է քննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031