Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լա՛վ արդյունքներ»

Մայիս 12,2017 21:33

Սիրելի՛ երևանցիներ,

Արագ անցան Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի  հագեցած օրերը:

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ  եկան մեր հանդիպումներին:

Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, պատմելու մեր նոր ծրագրերի և ավելի լավ Երևանի մեր պատկերացումների մասին, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:

Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:

Մեկ անգամ ևս շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիներ:

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:

Վստահեցնու՛մ եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:

Շնորհակալ եմ մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգտակար լինելու իրենց ցանկության համար:

Մայիսի 14-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ: Եկե՛ ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, ապրենք Երևանում և Հանու՛ն Երևանի:

Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լա՛վ արդյունքներ, ունենալ ավելի լա՛վ քաղաքային իշխանություններ, ապրել Երևանում` ավելի՛ արժանապատիվ պայմաններում  և ավելի՛ հարմարավետ կյանքով:

Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ:

Խորին հարգանքով`

Տարոն Մարգարյան և Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031