Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին խնդրեցին աշխատանք տալ, օգնել վերադարձնել «գարաժի տարածքը». (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 12,2017 22:35

Ամիրյան 18/ա շենքի բակում այսօր ՀՀԿ նախընտրական հանդիպումն էր՝ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի եւ ավագանու թեկնածուների մասնակցությամբ: Վերջիններս իրենց ելույթներում ընդգծեցին, որ չնայած ձեռքբերումներին՝ Երեւանի համար դեռեւս անելիքներ կան:

Տարոն Մարգարյանի հետ զրույցներում բնակիչները տարիներով չլուծված խնդիրների մասին էին բարձրաձայնում: Ասում էին, որ պարբերաբար դիմել են քաղաքապետարան, բայց ապարդյուն: Մեկն ապօրինի շինարարությունից էր դժգոհում, մյուսը խաղահրապարակի բացակայությունից:

Մի երիտասարդ կին էլ աշխատանք խնդրեց: Տարեց կինն էլ շարունակեց. «Տասը տարի՝ գարաժի կռիվ եմ անում: Իմ գարաժի տեղն ուրիշն է իրենը սարքել»: Տարոն Մարգարյանը բոլոր խնդիրների առնչությամբ իր օգնականներին հանձնարարեց վերցնել բնակիչների տվյալները:

Մի կին էլ Մարգարյանին ասաց, որ զինվորի մայր է. «Աստված օրհնի ձեզ, շնորհակալ եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031