Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ռազմական արտադրանք կթողարկեն

Մայիս 12,2017 23:03

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունները Ստամբուլում արձանագրություն են ստորագրել համատեղ ռազմական արտադրանք թողարկելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ արձանագրության՝ Ադրբեջանի  պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտը Optika-Mexanika և Cihaz արտադրական միավորումները կհամագործակցեն թուրքական  ASELSAN և TUSASH ընկերությունների հետ։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031