Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառն ընկել է պատշգամբի վրա (Ֆոտոշարք)

Մայիս 13,2017 11:53

Մայիսի 12-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է թիվ 10 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) բաց պատշգամբի վրա:

Փրկարարները Կենտրոն-Կանաչապատում փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ ծառի կոտրված հատվածն իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, ԵՓՎ պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ԵՓՎ Կենտրոն բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը և Երևան քաղաքի բնապահպանության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031