Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորենք մեղադրել Աստծուն. «Ազգ»

Մայիս 13,2017 11:59

Գուցե, շատ հնարավոր է, որ երեխաներին օգնելու համար մեր առողջապահության նախարությունը դիմեր օրինակ Գերմանիայի, Իսրայելի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի առաջատար բժիշկներին, վերջիններս էլ մեկ մարդու պես, թողնելով իրենց բոլոր գործերը, ժամանեին Հայաստան եւ փորձեին փրկել մեր երեխաներին ու փրկեին: Շատ հնարավոր է, որ մեր, թեկուզ լավագույն մասնագետներն, իրոք, չունեն դեռ այն հմտություններն ու մանավանդ սարքավորումները կամ դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են նման պարագաներում, առանց որոնց հնարավոր չէ փրկել մարդկային կյանքեր:

Բայց ո՞վ ասաց, որ մեր բժիշկները կյանքեր չեն փրկել, ո՞վ ասաց, որ նրանք ծանր վիրահատությունների միջոցով չեն օգնել, որ երեխաներ ծնվեն, որոնք ամենեւին էլ օլիգարխների երեխաներ չեն, որոնք այսօր քայլում են, խոսում են, դպրոց են գնում, երազում են ֆուտբոլիստ կամ պարուհի դառնալու մասին: Եւ ամենակարեւորը` ո՞վ ասաց, թե մարդկային կյանքը, մեծ հաշվով, բժշկի ձեռքերում է, բա Աստվա՞ծ: Կա չէ՞ իրավիճակ, երբ բժիշկներն անզոր են, եւ ոչ միայն բժիշկները: Մեր կյանքի բոլոր ասպարեզներում ունեցած խնդիրների համար մենք մեղադրում են բացառապես ոլորտի մասնագետներին. երեխան դպրոցում ֆիզիկայից անբավարա՞ր է ստանում միշտ, մեղավորը ֆիզիկայի ուսուցիչն է, առհասարակ միշտ անբավարա՞ր է ստանում, մեղավորը դպրոցի ուսուցիչներն են, չի՞ ընդունվում բուհ, մեղավորը քննող հանձնաժողովն է, զոհվո՞ւմ է թշնամու կրակոցից, մեղավորը սպան է, զորամասի հրամանատարը, ՊՆ-ն, անձամբ նախարարը, գերագույն գլխավոր հրամանատարը, …Իսկ Աստված մեղավոր լինո՞ւմ է, հավանաբար ոչ, քանի որ Կարապետյաններն, փառք Աստուծո, երեք երեխա ունեն, 4 սենյականոց բնակարան եւ հաստա՛տ երջանիկ ապագա:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031