Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության ռեկորդ՝ հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության մեկնարկում

Մայիս 13,2017 23:02

Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում մեկնարկել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությանը: Առաջին օրը հրաձիգները մրցեցին 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում, որի ժամանակ Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: Հեղինակը Ալլա Պողոսյանն է, որը օդամղիչ հրացան մրցաձեւի նախնական փուլում խոցեց 414,9 նիշ՝ գերազանցելով արդեն նախկին ռեկորդակիր Մարիամ Միքայելյանի 414,5 արդյունքը:

Ըստ մրցաձեւերի, մրցանակային եռյակները կազմեցին.

Օդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց. Նարեկ Ադամյան, Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան:

Օդամղիչ հրացան` աղջիկներ, 40 կրակոց. Անուշ Նալբանդյան, Ալլա Պողոսյան, Մարիամ Սահակյան:

Վազող թիրախ` նորմալ վազք տղաներ, 30+30 կրակոց. Հովհաննես Մարգարյան, Հովհաննես Աբրահամյան, Արթուր Պետրոսյան:

Վազող թիրախ` նորմալ վազք աղջիկներ, 20+20 կրակոց. Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան, Մերի Հարությունյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ msy.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031