Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի շնորհակալությունը «Ելք»-ին եւ «Երկիր Ծիրանի»-ին

Մայիս 14,2017 23:55

Քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց մրցակից թիմերին`«Ելք»-ին եւ «Երկիր Ծիրանի»-ին. «Կարծում եմ, որ Երեւանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ արդյունավետ կաշխատի»:

Էդուարդ Շարմազանովը ևս կրկնեց, որ ՀՀԿ շտաբում դրական են գնահատում ընտրական գործընթացը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք դրական են գնահատել նաեւ Տարոն Մարգարյանի եւ թիմի աշխատանքը` նախընտրական քարոզչության շրջանում. հարյուրից ավելի հանդիպումներ են ունեցել:

«Ընտրությունները գնահատում ենք դրական: Դրանք ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանը գնում է ժողովրդավարական ճանապարհով»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ, ընտրական տարբեր կեղծիքների մասին հաղորդումներն այս անգամ  էականորեն նվազել են: Դրանք մոտ ութ տասնյակ են կազմել:

Նա ասաց նաեւ, որ ի սկզբանե էլ իրենք ակնկալել են երեւանցիների ձայների յոթանասուն տոկոսը: Այս պահի դրությամբ հայտարարված պաշտոնական թիվը մոտ է ՀՀԿ-ի ակնկալիքներին:

ՀՀԿ-ի ակնկալիքների իրականացման գործում, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ դեր են խաղացել ոչ միայն իր բնորոշմամբ մրցակցային, ժողովրդավարական ընտրությունները, այլ Տարոն Մարգարյանի արհեստավարժությունը, անցած տարիներին նրա կատարած աշխատանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031