Լրահոս
Օրվա լրահոսը

Ռինգում պատանի բռնցքամարտիկներն են

Մայիս 15,2017 23:07

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությանը մասնակցում է Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի  շուրջ 250 պատանիներ, որոնք հաղթողներին ու մրցանակակիրներին որոշում են 13 քաշային կարգերում:

Առաջնության ավարտին լավագույնները կհամալրեն հավաքականը: Իսկ մեկնարկային օրը նրանց պայքարին հետեւում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Նա հանրապետության ուժեղագույն բռնցքամարտիկների հետ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Կաշվե ձեռնոցի վարպետները հավաքից հետո մեկնելու են Լեհաստան, որտեղ կշարունակեն հավաքները եւ մրցումային մենամարտեր կանցկացնեն տեղի բռնցքամարտիկների հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031