Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի «սև ցուցակում» են ներառվել 5 լատինամերիկացիներ

Մայիս 16,2017 18:30

Ադրբեջանի ԱԳՆ-ն  սև «ցուցակում» է ներառել 4 բոլիվիացի պատգամավորների և 1 ուրուգվայցի իրավապաշտպանի`սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ այցելելոու համար, գրում է Asbarez-ը։

«Սև ցուցակում» ներառված ուրուգվայցի իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան այս կապակցությամբ կոշտ  հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բողոքի դիմում է ներկայացրել  Ուրուգվայի կանցլերին և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին: «Հասկանում եմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում Կովկասում և Լեռնային Ղարաբաղում՝ հայկական բնակչություն ունեցող երկրում, որը անկախացել է 25 տարի առաջ պատմության կամքով և ժողովրդի ընտրությամբ»,-ասել է իրավապաշտպանը:

Նա նաև շեշտել է, որ ժողովրդավարական, պետական կառուցվածք ունեցող Արցախում հարգում են մարդու իրավունքները, այստեղ գործում է ուղիղ ժողովրդավարության մեխանիզմ, որն աշխատում է: «Կա երկիր, որը աշխարհի ոչ մի երկրի կողմից ճանաչված չէ, բայց գոյություն ունի: Եվ կա Ադրբեջանը, որը հարձակվում է նրա վրա: Բնակչությունը վտանգի մեջ է գտնվում՝ դառնալով ռազմական հանցագործությունների զոհ: Հարյուրավոր միջազգային դիտորդներ, որոնց թվին պատկանում եմ նաև ես, հաստատել են այն, ինչ գրում եմ: Որպեսզի չճանաչենք այն անկախ պետություն, մեզ՝ որպես սպառնալիքի ձև,  ներառում են «սև ցուցակում» »,-հավելել է Գոլդարասենան:

Իրավապաշտպանը հույս է հայտնել, Ուրուգվայը չի ընդունի «սև ցուցակների» պրակտիկան և կճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031