Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին. Razm.info

Մայիս 16,2017 23:13

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: Արձանագրվել է նաև վիրավորման 1 դեպք:

Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:

Կորուստներ

  • Ապրիլի 11-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1998 թ․ ծնված Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։
  • Ապրիլի 15-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ, 1995 թ․ ծնված Նեբիև Ֆերիդ Ռեշիդ օղլուն (Nəbiyev Fərid Rəşid oğlu):
  • Ապրիլի 21-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ, 1991 թ. ծնված Աբդուլաև Էլչին Մուրսել օղլուն (Abdullayev Elçin):
  • Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի բանակի՝ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Իբաև Էլսևերը (İbayev Elsevər): Համաձայն սոցցանցերից ստացած տեղեկությունների՝ Էլսևեր Իբաևը սպանվել է առաջնագծում՝ հայկական կողմի գնդակից:
  • Ապրիլի 30-ին (նախնական տվյալներով) հուղարկավորել են Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուին (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031