Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսը չցանկացավ հարցերի պատասխանել

Մայիս 17,2017 20:55

ՀՀԿ գրասենյակ մտնող պատգամավորներից ոմանք բառացիորեն ճողոպրում էին: Օրինակ` նորընտիր պատգամավոր Հակոբ Բեգլարյանը լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն ընդամենը կմկմաց եւ ա հնչյունն արտաբերեց, ոմանք խոստացան  խորհրդի նիստից հետո հարցերի պատասխանել, ոմանք էլ կայծակնային արագությամբ էին մտնում կուսակցության գրասենյակ:

Որեւէ հարցի չպատասխանեցին նաեւ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սուրիկ Խաչատրյանը եւ Սամվել Ալեքսանյանը: Լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ պաշտոն կուզեք, որ ձեզ տան` Առաքել Մովսիսյանն արհամարհական ժպտաց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031