Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական նշանակության ապրանք ներմուծելիս ԱԱՀ-ից կազատվեն

Մայիս 17,2017 21:45

Կառավարությունը որոշում կընդունի ՀՀ Զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մայիսի 18-ի նիստի օրակարգից:

Որոշման նախագծում գրված է՝ «Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշ­­նության միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմու­ծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»:

Որոշման նախագծում նշված է, որ ՀՀ կառա­վարու­թյան եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայ­նագրով, ինչպես նաեւ նմանատիպ՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն: Ուստի պաշտպանության նախարարն առաջարկում է նշված ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից:

Նաեւ առաջարկվել է՝ «Նախագծում հստակեցնել արտոնության շահառուներին` Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայան, Հայաստանի Հանրապետության  զինված ուժեր, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զորավարժություններ»:

Ինչպես նաեւ առաջարկվել է նախագծով նախատեսվող ԱԱՀ-ից ազատման արտոնությունը փոխարինել համաֆինանսավորման մեխանիզմներով: Սակայն պետական եկամուտների կոմիտեն այս առաջարկը մերժել է, հիմնավորելով՝ «Հաշվի առնելով ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման ծավալները և պարբերականության անկանխատեսելիությունը` համաֆինանսավորման մեխանիզմների կիրառումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031