Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը խստագույն մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը. «Ամերիկայի ձայն»

Մայիս 17,2017 23:30

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը» ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել երեքշաբթի օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ գրանցված բռնության շուրջ, որում ներգրավված էին Թուրքիայի անվտանգության աշխատակիցները։ Խոսքի ազատությանը բռնությամբ արձագանքելը երբեք հարիր չէ։ Մենք սատարում ենք մարդու ազատ ինքնաարտահայտման եւ խաղաղ ցույցի դուրս գալու իրավունքը։ ԱՄՆ-ը իր խստագույն մտահոգությունն է հայտնում Թուրքիայի կառավարությանը։

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնը» հայտնել էր, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ երեքշաբթի օրն անցկացված ցույցի ընթացքում 9 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ձերբակալվել են երկու այլոք։ Վիրավորներից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ ու շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխվել հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանության բաժանմունքը, բախումը սկսվել է երկու տարբեր խմբերի միջեւ։ Սակայն բաժանմունքի խոսնակը ոչինչ չի ավելացրել մանրամասնությունների մասին։ Ցուցարարներից մեկը ձերբակալվել է ոստիկանին հարվածելու համար։

Ցույցը սկսվել էր ի աջակցություն Թուրքիայի կառավարության։ Ցուցարարների այս խումբը նախ պարզել է թուրքական դրոշներ։ Սակայն այնուհետեւ ոմանք սկսել են պատռել պաստառները։

Բախումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից մի քանի ժամ անց։ Բախումները սկսվել են Էրդողանի աջակիցների ու մի քանի տասնյակ բողոքավորների միջեւ։ Բախումների մեջ են ընդգրկվել նաեւ Էրդողանի թիկնապահները։

Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիաներ էին ավելի վաղ կազմակերպել Ամերիկայի հայ եւ քուրդ համայնքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031