Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթացա՞վ Իգնատի Առաքելյանն իր հարազատ կուսակցության գաղափարախոսությանը. (Տեսանյութ)

Մայիս 18,2017 19:45

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն իր՝ նույն պաշտոնում վերանշանակման մասին ասաց, որ առայժմ այդ մասին խոսակցություն չի եղել վարչապետի հետ. «Եթե վերանշանակվեմ, այն ծրագրերը, որոնք ծրագրել ենք, անպայման կիրականացնենք»:

Առաքելյանը նաեւ անդրադարձավ վարչապետի՝ գյուղտեխնիկային վերաբերող հանձնարարականին:

Մանրամասները՝ տեսանյութում

Անցյալ տարվա նոյեմբերին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցեց ՀՀԿ-ին, նա որպես հիմնավորում նշեց, որ այս կուսակցության գաղափարախոսությունն իրեն շատ հոգեհարազատ է: Վարչապետից հետո ՀՀԿ-ին անդամակցեցին իր թիմի անդամներից առողջապահության եւ տրանսպորտի, կապի ե տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները: Այդ ժամանակ Իգնատի Առաքելյանը նույնպես անդամակցեց:

Երբ լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյոք նրան էլ է վարչապետի պես հոգեհարազատ այդ կուսակցության գաղափարախոսությունը, Առաքելյանը դրական պատասխան էր տվել: Թե մասնավորապես ո՞ր դրույթն է հոգեհարազատ, պարոն Առաքելյանը վարչապետի պես էր պատասխանել՝ անվտանգությանը վերաբերող մասը:

Իսկ երբ լրագրողները խնդրել էին մեջբերել գաղափարախոսությունից, մասնավորապես Գարեգին Նժդեհից մի միտք հնչեցնել, Առաքելյանը ոչինչ չուներ ասելու, նա, ըստ էության, ծանոթ չէր այդ գաղափարախոսությանը:

Այսօր Aravot.am-ը պարոն Առաքելյանից կրկին հետաքրքրվեց՝ այս ամիսների ընթացքում արդյոք կարդացել է Գարեգին Նժդեհի գրքերից, կամ ծանոթացե՞լ է այն կուսակցության գաղափարախոսությանը, որի անդամ է արդեն մի քանի ամիս:

Ի՞նչ գիտի Առաքելյանը Գարեգին Նժդեհի մասին, մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031