Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովան դատապարտել է Արցախում լարվածությունը

Մայիս 18,2017 22:00

Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դատապարտում է Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում։

«Խոսքն այն մասին է, որ տարբեր տեղեկությունների հաղորդմամբ, մայիսի 15-ին ադրբեջանական կողմից կրակի է ենթարկվել շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտ։ Համապատասխանաբար արձագանքել է նաև մյուս կողմը։ Օբյեկտի բնույթ, դրա կրած վնասի աստիճանի և անձնակազմի կորուստների վերաբերյալ տեղեկությունները հակասական են։ Ես ևս մեկ անգամ արտահայտեցի Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում »,- ասել է նա։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031