Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շփման գծում լարվածության մեջ մեղադրել են Ադրբեջանին

Մայիս 19,2017 10:26

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության մեջ մեղադրելով Ադրբեջանին:

«Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական սարքերի: Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ի ընթացքում հայկական զինված ուժերը ականանետային կրակով պատասխան են տվել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Երկու կողմերի այս գործողությունները ցույց է տալիս հրադադարի ակնհայտ խախտումներ և ահազանգի տեղիք են տալիս:

Այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև զոհերի ու հասցված վնասի վերաբերյալ տվյալները հակասական են: Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են տվյալներ հավաքել և վերլուծել դրանք՝ իրավիճակի մասին ավելի ամբողջական և ճշգրտի տեղեկություն ստանալու համար:

Համանախագահները դատապարտվում են հրադադարի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031