Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ոստիկան նրա աղջկա վրա ձեռք չէր բարձրացնի». Ալիկ Սարգսյանը վստահ է՝ Փոստանջյանը սադրել է (Տեսանյութ)

Մայիս 19,2017 12:41

«Այդ երեւույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում»,- նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես գնահատեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ ոստիկանների կատարած բռնության միջադեպը Տարոն Մարգարյանի շտաբում:

Նրա խոսքերով՝ «բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն…չգիտեմ ինչ, բայց դա այդպես մի նայեք»:

Հարցին՝ կնոջ հետ կարելի՞ էր այդպես վարվել՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Եթե կինը 20 անգամ դիմելուց հետո չի արձագանքում, երբ պահանջում է, այն, ինչ ինքը օրենքով սահմանված կարգով իրավունք չունի: Դա իրավապահ մարմինների գործառույթն է մարդու սեփականությամբ բնակարան, oֆիս, ինչու չէ՝ ընտրական շտաբ մտնել եւ խուզարկության տիպի մի բան կատարել: Պատկերացրեք, մեկի բնակարան մտնեն եւ ասեն՝ ես լրագրող եմ, եկել եմ՝ ձեր պահարանը ստուգեմ, դուք իրավունք ունե՞ք»:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ լուսանկարները, տեսագրությունը նայելիս գուցե իրոք տպավորություն է, որ քաշքշուկ կա, բայց մինչ քաշքշուկը Զարուհի Փոստանջյանին խնդրել են, որ գնա, դիմի իրավապահներին, որ համապատասխան օրինական գործողությունը կատարեն:

Հարցին՝ ոստիկանների գործողություններն իրավաչա՞փ էին՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ ուզում դրա գնահատականը տալ, բայց, այնուամենայնիվ, հասավ այդ աստիճանի, որովհետեւ եթե մի երեւույթ արդեն ինքնին իր մեջ սադրանք է պարունակում, դա հղի է ամեն տեսակի տեսարաններով, որը հետագայում կարելի է տարբեր… Նրան ընդամենը դուրս էին հրավիրում»:

Ալիկ Սարգսյանը ցավում է, որ Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթը մարմնական վնասվածքներ է ստացել. «Մի բան գիտեմ, վստահ եմ ու հայտարարում եմ՝ ոչ մի ոստիկան նրա աղջկա վրա ձեռք չէր բարձրացնի, ջահել, երիտասարդ աղջկա հարվածե՞լ: Չեմ կարծում, նման ոստիկան այդ համակարգում չկա: Իմաստ չուներ»:

Թե ո՞նց է ուղեղի ցնցում ստացել աղջիկը՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց՝ թող դատաբժիշկները պարզեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ուղեղի ցնցում», սարսափելի հնչող բառեր են. կան անոն այլազան աստիճանները, եւ յատկապէս մարմնամարզական խաղերի ընթացքին, մարզիկները անվերջ կը ստանան այդ ցնցունը (concussion), սովորական բան է իրենց համար

    ԵԹԱ հասաստուի որ ջահել աղջնակը ունեցաւ այդպիսի վնասուացք – որովհետեւ սուտը պակասը չկայ, այսպիսի պարագաներու… -,
    շատ հաւանական է որ ընդհանուր հռմշտուքի ընթացքում, գլուխը մի տեղ զարնուեցաւ, պատահմամբ

    Իսկ ո՞վ արծարծեց այդ հռմշտուքը՝ իր մայրը:
    Ինչ-ինչ նպատակներով:

    Խնդիրը գոյանալէ ետք – շնորհիւ Drama Queenին -,
    ի՞նչ էր անելու ամէն մարդ, ոստիկանները…

    թոյլ տալ որ Տիկինը ուր ուզածը, իր ուզած կերպով, ընէ՞

    պոռա, կանչէ, ամբաստանէ ,նախատէ,
    գրասենեակի դարակները խառնէ…

    ամէն դէպքում, անհնար է իսկապէս հաւատալը թէ ոստիկան մը, դիտումնաւոր կերպով, ջահել աղջկանին գլուխը բռնեց, եւ պատին մէջ մտցնել փորձեց

    սա երեւակայութիւն է

    կամ ել դիտումնաւոր, մարտավարական սուտ,
    հանրային յուզում եւ… ընդվզում առաջացնելու համար

    այդ «ընդվզումը», որուն կոչն եմ անում նաեւ բանտը նստածները,
    ջանալ վերարծարծելու համար Մեծն Յեղափոխութիւնը

    ի դէպ, եթէ Օրէնքը լրջօրէն կիրարկուի,
    Տիկին Փոստանջյանը պէտք է որ ենթարկուի քրէական հետապնդման,
    ոչ միայն ընտրութեան օրը հանրային կարգը խանգարող իր այդ անընդունելի վերաբերմունքով, այլ նաեւ անոր յաջորդող՝ զինեալ ապստամբութեան իր կոչերով

    • Հ.Շ. says:

      ոստիկանութեան միակ սխալը հետեւեալն է՝
      երբ որ իգական սեռի կը պատկանին խնդրահարոյց անձիքը,
      պէտք է որ նոյն սեռի պատկանող ոստիկանուհիներ ստանձնեն գործը

      թէ «պատկերի» հարց է,
      թէ պատշաճութեան

      • Հ.Շ. says:

        (թէեւ տպաւորիչ է թէ հուժկու տղամարդ ոստիկանները որքան ամօթխած կերպով էին տեղափոխում Տիկինը, դէպի մեքենա

        իսկ ջահելի պարագային, ոտքերից եւ ուսերից գրկելով տանիլը ամենալաւ կերպն է մարմնի մնացեալ բաժիններին չդպնալու համար

        նորէն ալ, նախընտրելի է որ ոստիկանուհիներ զբաղուին օրէնքը խախտող կիներով եւ աղջնակներով)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031