«Դա կլինի մեզ համար ինքնասպանություն, եթե հանկարծ Հայաստանը գնա նման քայլի». Արման Նավասարդյան

«Դա կլինի մեզ համար ինքնասպանություն, եթե հանկարծ Հայաստանը գնա նման քայլի». Արման Նավասարդյան

Դեսպան Արման Նավասարդյանի համար ադրբեջանական կողմին ուղղված ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հասցեական հայտարարությունը Ադրբեջանի գործողությունները զսպող հանգամանք չի կարող լինել:

«Ադրբեջանն այն երկիրը չէ, որ Մինսկի խմբի ուզած հայտարարություն նրանց գործողություններին կարողանա արգելք հանդիսանալ, իրենց համար դրել են կոնկրետ թիրախ ու վարում են համակարգված ռազմական, դիվանագիտական, գաղափարախոսական քաղաքականություն, աշխատում են ամենայն ջերմեռանդությամբ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Նավասարդյանը:

Նա կառավարվող հրթիռից կրակը Արցախի պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ մեծ սադրանք համարեց. «Նման զենք օգտագործել սահմանին արդեն չեպե է: Նրանք դիվանագիտական ինչ-որ քայլեր են անում. Օրինակ, Մամեդյարովի հայտարարությունը՝ հողեր խաղաղության դիմաց, տարբերակ չէ մեզ համար, նրանք ուզում են շեղել Մինսկի խմբին, միջազգային հանրությանը՝ տեսեք մենք խաղաղություն բառն ենք օգտագործում: Այդ խաղաղությունը բացարձակապես մեզ համար ընդունելի տարբերակ չէ, դա կլինի մեզ համար ինքնասպանություն, եթե հանկարծ Հայաստանը գնա նման քայլի»:

Դեսպանի խոսքով, ադրբեջանական քաղաքականությունը, պետական մակարդակով, ունենալով Թուրքիայի աջակցությունը՝ մի նպատակ ունի՝ վերացնել Ղարաբաղը. «Այս իրադրության մեջ նման երկրի, նման ռեժիմի հետ հնարավոր չէ որեւէ փոխզիջման գնալ, Ադրբեջանի որեւէ մի առաջարկի ընդունումը նշանակում է Ղարաբաղը ֆիզիկապես դնել վտանգի տակ: Ոչ մի կերպ հնարավոր չէ նրանց բանակցային սեղանի շուրջ բերել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք