Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ «Այաքսը» իրավունք չունի հանդես գալ Եվրոպա լիգայում

Մայիս 19,2017 22:15

«Մանչեսթե Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում իր մրցակցի՝ «Այաքսի» մասին:

«Այաքսը» չեմպիոնների լիգայի թիմ է, նա եկել է այնտեղից: Դա ինձ երբեք դուր չի եկել: Իմ համոզմամբ, թիմը միեւնույն մրցաշրջանում չպետք է խաղա եվրոպական երկու մրցաշարերում, ճիշտ չէ Չեմպիոնների լիգայից դուրս մնացածին Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն ընձեռել:

Եվրոպա լիգան այնտեղ մտած թիմերի համար է, ինչպես մենք ենք: Մենք մրցաշարն սկսել ենք ամենասկզբից եւ պետք է ճակատամարտ տայինք եզրափակիչ մտնելու համար», – Մոուրինիոյի խոսքերը մեջբերել է Mirror-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031