Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց»-ում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

Մայիս 19,2017 22:00

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին: Ցուցասրահում կողք կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:

Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկին, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, Ֆրանսիացիներ` Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը, իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոն, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոն իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ:

«Օտարազգի, բայց ոչ օտար, հայեցի ու ինչու չէ նաև հայ»: Այսպես էին բնութագրում մեր ճարտարապետական գոհարները չափագրած, ուսումնասիրած ու համաշխարհային հանրությանը ներկայացրած գիտնականներին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները:

Մանրամասները` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031