Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնթես շատ էր սիրում իր տանկը, հպարտ էր, որ կարողանում է իրեն ենթարկեցնել այդ հզոր տեխնիկան»

Մայիս 19,2017 22:30

Մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճը սովորականից ավելի հերոսաշատ էր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց իր նկարահանած առաջին վավերագրական ֆիլմը: Այն նվիրված էր ապրիլյան մարտերում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ, տանկի հրամանատար Բենիամին Մոնթե Եղոյանի հիշատակին: Հերոսը մայիսի 19-ին կդառնար 25 տարեկան:

Սկզբում ներկայացվեց մոտ 3 րոպեանոց տեսանյութ, որտեղ ապրիլյան մարտերում զոհված մեր հերոսներն էին: Լիլիթը նշեց, որ բոլոր հերոսներին հիշելը Մոնթեի մոր՝ Հռիփսիմե Եղոյանի խնդրանքն է եղել: Ֆիլմի պրեմիերային ներկա էին հերոսի ընկերները, զինվորները, ընտանիքն ու Ապրիլյան պատերազմում զոհված մեր մյուս հերոսներ Ռոբերտ Աբաջյանի պապիկն ու Ադամ Սահակյանի մայրիկը: Իրենց ներկայությամբ պատվել էին նաև քառօրյա պատերազմում մեր սահմանների պահապաններ Շուլի Հակոբյանն ու Հարություն Բադալյանը:

Մինչ ֆիլմի սկսվելը հանդիսատեսը պատիվ ունեցավ լսելու հերոս Մոնթեի սիրած երգերը: Ֆիլմը պատմում էր Մոնթեի ապրած կարճ, բայց բովանդակալից կյանքի մասին: Լիլիթ Հարությունյանն ասաց, որ նկարահանման ընթացքում շատ դժվարություններ են ունեցել, սակայն հաղթահարել են հանուն մեկ գաղափարի, հանուն հերոս Եղոյանի:

«Մոնթես շատ էր սիրում իր տանկը, հպարտ էր, որ կարողանում է իրեն ենթարկեցնել այդ հզոր տեխնիկան»,-ասաց Մոնթեի քույրը` Գայանե Եղոյանը:

Ֆիլմի ավարտին Լիլիթը խոստացավ, որ իր սկսած գործը շարունակական է լինելու, հաջորդ ֆիլմերը նվիրված են լինելու տանկում եղած մյուս երկու հերոսների` Տիգրան Աբգարյանի ու Վլադիմիր Ալիխանյանի հիշատակին:

Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

լուսանկարը՝ Միլենա  ԽԱՉԻԿՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031