Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյանը քվեարկեց Սարոյանի գրիչով. «Սուրբ գրիչ ա» (Ֆոտոշարք և տեսանյութ)

Մայիս 20,2017 16:31

ԱԺ-ում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրում են 9 հանձնաժողովների նախագահներին: ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը շարունակ կատակում էր քվեարկող պատգամավորների հետ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրանից գրիչ խնդրեց, ապա վերադարձրեց՝ ասելով՝ «սուրբ» գրիչ ա»:

Սեյրան Սարոյանը ծիծաղեց: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գրիչը սուրբ: «Սուրբ Էջմիածնից եմ եկել»,-ժպտալով ասաց Սեյրան Սարոյանը: Նախասրահում երկու քվեախուց է տեղադրված: Հերթի սպասող պատգամավորները որոշ դեպքերում քվեաթերթիկները պատուհանագոգին դրած են  քվեարկում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031