Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ՊԲ բարձրաստիճան սպա եմ, իսկ դո՞ւ ով ես, գնա ում ուզում ես բողոքի». Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչին

Մայիս 20,2017 19:52

Ձեզ դիմում է Տավուշի մարզի սահմանապահ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վազգեն Օթարիկի Մանուչարյանը։ 2007թ. գարնանը հայ-ադրբեջանական սահմանից 700-800 մ հեռավորության վրա մենք (մի շարք գյուղացիներ) մեր ուժերով՝ պարտքերով ու վարկերով հիմնել ենք պտղատու և խաղողի այգիներ, մինչև 2014թ. օգոստոս ամիսը՝ հասցրել բերքի։

2014թ. օգոստոսի 7-ին «Եղվարդշին» ԲԲԸ- ի աշխատակիցները երկաթյա խողովակաշարի գողության ժամանակ վառել են մեր հիմնած պտղատու և խաղողի այգիները՝ ավելի քան 11հա, որը պատկանում է 32 ընտանիքի։ Իմ բաժինը 8000 քմ պտղատու այգի՝ 7000 քմ կեռասենի և 1000 քմ դեղձենի՝ բերքը չհավաքած։ Ինձ և իմ ընտանիքին հասցրել են 30 միլիոն դրամի վնաս։ Հարուցվել է քրեական գործ և դատարանը մեղավոր է ճանաչել «Եղվարդշին»-ի աշխատակից Աշոտ Եղյանին։ Նա տուգանվել է 300000 դրամի չափով։ Տուժող կողմը՝ մենք, չենք ստացել ոչ մի լումա։ Վճիռը բողոքարկել ենք վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Բերդի առաջին ատյանի դատարանի վճիռը և հետ ուղարկել Իջևանի ընդհանուր իրավասության դատարան։

Ահա արդեն շուրջ 1.5 տարի անհարկի ձգձգումներ, ձևական փորձագետներ։ Հրդեհից 2 տարի հետո դատավոր Ռ. Մելքոնյանը հրդեհի առաջացման հայտնաբերման փորձագետ է հրավիրում։ Փորձագետ Ա.Ազիզյանը իր եզրակացության մեջ գրում է. «Քանի որ հրդեհից անցել է 2 տարի չեմ կարողանում հայտնաբերել հրդեհի առաջացման օջախը, բայց քիչ հավանական է, որ կրակը առաջացած լինի «Եղվարդշին»-ի աշխատակցի կողմից» այն դեպքում, երբ մեղավոր ճանաչված Ա.Եղյանը գրավոր բազմիցս հայտարարել է, որ կրակն առաջացել է իր աշխատանքի ժամանակ թռած կայծերից, և քանի որ տարածքը չոր խոտածածկ էր, նա չի կարողացել մարել առաջացած կրակը։ Նույնը դատարանում հաստատել են նայև այլ վկաներ։

Հիմա դատավոր Մելքոնյանը հիմք չընդունելով մեղադրյալի խոստովանությունը և վկաների վկայությունները՝ հայտարում է, ոը հիմք է համարելու փորձագետի խոսքերը։ Ես անձամբ 2 տարի առաջ զրույց եմ ունեցել ՀՀ նախագահի հետ։ Նախագահը հանձնարարեց իր օգնական Աբելյանին հետևել այս գործին և հարցին լուծում տալ։ Օգնական Աբելյանը 25.08.2015թ. Բաղրամյան 26-ում մեզ հետ նստած գին էր սակարկում` պատճառաբանելով, որ «Եղվարդշին» ԲԲԸ-ն կսնանկանա։

Սույն թվականի մարտի 18-ին Բերդ քաղաքում տուժող Կամո Մուսինյանը անձամբ դիմեց ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին և ներկայացրեց խնդիրը։ Նա նույնպես խոստացավ օգնել, բայց չօգնեց։ Ապրիլի 22-ին կրկին Բերդ քաղաքում այս հարցով ես դիմեցի ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանին, քանի որ «Եղվարդշին» ԲԲԸ- ի հովհանավորն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի հետ 2 անգամ հանդիպել եմ և պահանջել ինձ հասցված վնասի փողհատուցում ։ Նա փորձեց հրաժարվել իր մասնակցությունից, բայց չկարողացավ։ Խոստացավ, որ ընտրություններից հետո կօգնի։ Հիմա հրաժարվում է։ Մյուս հովհանավորը Դիլիջան քաղաքում գտնվող ՊՆ ենթակայության տակ գտնվող «Լեռնային Հայաստան» հանգստյան տան տնօրեն Կորյուն (Արայիկ) Եղիազարյանն է։ Վերջինս խոստովանեց, որ հանդիսանում է հովանավոր, սպառնաց, ասաց որ ոչ մի լումա չեն փոխհատուցի և ավելացրեց. «Ես ՊԲ բարձրաստիճան սպա եմ, իս դու ով ես, գնա ում ուզում ես բողոքի»։

Այս ամբողջը ներկայացրի պաշտպանության նախարարին։

Վազգեն Մանուչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031