Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինիո. «Ստոկհոլմ մեկնում են նաեւ հենափայտերով ֆուտբոլիստները»

Մայիս 20,2017 23:17

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի պաշտոնական կայքին հայտնել է, թե վնասվածք ունեցող բոլոր ֆուտբոլիստները թիմի հետ մեկնում են Ստոկհոլմ՝ ներկա լինելու Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին:

«Զլատան Իբրաիմովիչը, Մարկոս Ռոխոն,  Էշլի Յանգը եւ Լյուկ Շոուն, որոնք ծանր վնասվածք ունեն, չորեքշաբթի օրը ներկա են լինելու «Ֆրանդս Արենայում» եւ կաջակցեն թիմակիցներին: Մեկնում են բոլորը: Մեր տղաներից մի քանիսը տեղաշարժվում են հենակներով, բայց գալիս են: Մենք ճանապարհներին շատ ժամանակ ենք անցկացրել: Խաղալով տարբեր երկրներում՝ մենք հյուրանոցներում ավելի շատ ենք ապրել, քան տանը: 60-ից ավելի հանդիպում. դա 140 օր է հյուրանոցներում: Ստացվում է, որ մենք միասին անցկացրել ենք գործնականում կես տարի: Մեկնում են բոլորը եւ դա ընկերության այդպիսի ոգի ունեցող թիմի համար միակ ճիշտ որոշումն է», -ասել է պորտուգալացին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031