Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ապատեղեկատվություն է համարում Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Մայիս 21,2017 09:26

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապատեղեկատվություն է համարում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ. Փոստանջյանի հայտարարությունն առ այն, որ իրենք ծանուցված չեն Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ներկայացված դիմումի քննության վայրի և ժամանակի մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 16.05.2017թ-ին ստացել է դիմում «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ա. Գաբրիելյանի կողմից՝ Երևանի ավագանու 14.05.2017թ. ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն.

«…Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում:»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրազեկել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը տեղի է ունենալու 2017թ մայիսի 21-ին ժամը 10:00-ին:  «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանը այդ մասին իրազեկվել է հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցով՝ 2017թ մայիսի 20-ին ժամը 16:54-ին: «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ Ա. Գաբրիելյանը և Ս. Աղեկյանը ծանուցվել են 16:30-17:00 սահմաններում:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031