Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ ջազ երաժիշտը Հայաստան կգա

Մայիս 21,2017 22:45

Մայիսի 31-ին հանրահայտ ջազ երաժիշտ, կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ  Ավիշայ Քոենն (Avishai Cohen) իր եռյակի հետ առաջին անգամ հանդես կգա Հայաստանում` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչներից Prime Production-ի գրասենյակից:

Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից, հանդես են գալիս Իտամար Դոարին (հարվածային գործիքներ) և Օմրի Մորը՝ (դաշնամուր):

Հավելենք, որ Ավիշայ Քոենը ժամանակին համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, մաս է կազմել վերջինիս նախագծերին:

«Ոչ բոլոր երաժիշտներն են իմպրովիզատորներ, իսկ ես հաճախ եմ դիմում իմպրովիզացիայի, դրա համար էլ ջազում եմ»,- հարցազրույցներից մեկում ասել է երաժիշտը: Նա նաեւ շեշտել է. « Որպեսզի երաժշտության ոլորտում բարձունքների հասնես, պետք է մի քիչ խենթ լինես,  գիժ, անկանխատեսելի: Մինչդեռ կյանքում քո այդ որակները բնավ պետք չեն, դու ընդամենը փորձում ես բավարարել քո կենդանական բնազդները, լինել հնարավորինս լավ մարդ, որը ողջամիտ է եւ հավասարակշիռ: Ընդհանրապես ես փորձում եմ հաճույք ստանալ ամեն ինչից` իմ գոյությունից, երաժշտություն քամելուց, անգամ մեկ գավաթ սուրճից»:

Նշենք, որ Երեւանյան համերգի իրականացմանը, ի թիվս այլոց, աջակցում են Հայաստանում Իսրայելի հյուպատոսությունը եւ Ջազի հայկական ասոցիացիան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031