Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գնի «հեղափոխություն»՝ Դեբեդի հովտում

Մայիս 22,2017 11:15

Բազմիցս հայտնել ենք, որ սահմանամերձ Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով: Գազի բարձր գնից բացի, տավուշցի վարորդները դժգոհ են մարզում գազի լիցքավորման որակից,որովհետեւ ավտոմեքենայի լիցքավորումից քիչ անց գազը «նստում է, նվազում:

Նոյեմբերյանցի վարորդները հայտնեցին, որ մի քանի օր առաջ Բագրատաշենի մաքսակետից ոչ հեռու գործող ԱԳԼՃԿ-ում գազի գինը 200 դրամից իջեցրել են 170-ի: Դրան ի պատասխան, մոտակայքում գործող 2 ԱԳԼՃԿ-ներում գազի գինը 200-ի փոխարեն սահմանել են 160 դրամ: Դիլիջանի եւ Իջեւանի տարածաշրջանների ԱԳԼՃ-ներում եւս  գազի գինը նվազել է, այն 170-175 դրամ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031