Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթի երկու ուղերձները՝ ըստ Արմեն Առաքելյանի

Մայիս 22,2017 13:55

«Հեքիաթի ժանրից էր, ինչպես իր նախորդ բոլոր ելույթները, բայց դրա մեջ երկու մեսիջ կար: Առաջին մեսիջն այն էր, որ պարոն պատգամավորներ, սրանից հետո Արցախի հարցում մենակ ես չեմ լինելու պատասխանատուն, բոլորդ եք կիսելու պատասխանատվությունը եւ երկրորդը՝ ինքը չի պատրաստվում հեռանալ 2018 թվականին, մնալու է իշխանությունում»,- այսօր «հայելի» ակումբում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Արմեն Առաքելյանը:

Նախկինում ԱԱԾ պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ նկատեց, որ ՀՀԿ-ն այլեւս ապահով Հայաստանի մասին չի խոսում, որովհետեւ ապահովության փուչիկը պայթեց անցած տարի ապրիլի երկուսին. «Բա ինչո՞ւ սենց անապահով  հարված կերանք թշնամուց»:

Ըստ նրա, ԱԺ ընտրություններից հետո հայաթափությունը նոր թափ կառնի, որովհետեւ մարդիկ հույս չունեն, թողնում ու գնում են. «Իսկ երբ Սերժ Սարգսյանը հեռու ակնարկներ է  անում, որ մնալու է, մարդիկ ավելի են հուսալքվում, այ մարդ, հասկացանք էլի, ոնց ասենք քեզ բարի ճանապարհ, որ լեզվով ասենք»:

Պարոն Եղիազարյանի հիշելով՝ Սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը  լրջագույն ծավալով ելույթ ունեցավ, թե մենք գնում ենք այս փոփոխություններին, որ մեր ԱԺ-ն միակուսակցական չլինի, բայց. «Էլի բացարձակ մեծամասնություն են, էլի խաբեց դասական ձեւով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031