Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ Վարդան Ղուկասյանի որդու գործով․ հայտնվել է տուժողն ու ցուցմունք տվել

Մայիս 22,2017 22:33

Դեռևս 10 օր առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն իր ընկերների հետ մտել էր իրենց ընտանիքին պատկանող, սակայն «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանին վարձավճարով տված «Մուշ» թաղամասի գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին։

Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել է երիտասարդ մի աշխատակից, որի աչքը կուրանալու վտանգի առաջ է։ Ու չնայած երիտասարդի մայրը՝ Սիրանույշ Ջանոյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր ուսանող որդուն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Ջանոյանները Ղուկասյանների հետ դարավոր մտերմություն ունեն, ՀՀ ոստիկանությունն ու Շիրակի մարզի դատախազությունը հաստատել էին օպերատիվ տեղեկությունների առկայությունը։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ փոխանցել էր, որ ոստիկանության «Մուշ» բաժնում ամիս 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ գազալցակայանում Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել գազալցակայանի աշխատակիցների հետ, սկսվել են ստուգողական աշխատանքներ, բացատրություններ են վերցվել աշխատակիցներից, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նշենք, սակայն, որ լուրը հրապարակայնացնելու պահից տուժող երիտասարդն անհետացել էր։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, երիտասարդը ներկայացել է, տուժողի դատավարական կարգավիճակով ցուցմունք է տվել, որով հերքել է որևիցե միջադեպի, մասնավորապես իր ու Վարդան Ղուկասյանի որդու միջև ծեծկռտուք լինելն ու այդ կապակցությամբ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը։

Ըստ Կարեն Գաբրիելյանի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասվածքների առկայությունը հիմնավորելու կամ հերքելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իիիիիիիիիիիիաաաաաաա,իրոք. says:

    Բա ոնցցցցցցցցցցցցցցցցցցցցցց……..))))))))))))))) Երկու շաբաթվա մեջ տուժածի աչքը լավացավ,նա էլ եկավ ու վարդանիկի ու նրա բանդիտիկի պահով փափլիկ ցուցմունք տվեց:Արդար Հայսատնի կենացը խմենք!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031