Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ վրձին տայիք` նկարեի». Առաջարկում է նկարչուհին

Մայիս 22,2017 22:44

Այսօր «Նարեկացի» արվեստի միության հարկի տակ բացվեց Սուսաննա Հարությունյանի անհատական երկրորդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում էր «Հայտնություն» խորագիրը: Ինչպես նշեցին հյուրերը, այն իսկապես հայտնություն էր իրենց համար:

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Լևոն Իվանյանը, որը իր խոսքում ասաց. «Ակադեմիական օրենքն ասում է, որ, անպայման, համապատասխան ճանապարհով պիտի անցնել, նկարիչ դառնալու համար: Բայց կյանքը հաշվի չի առնում ակադեմիական կարծիքը: Այս մասին շատերը կարող են հակադրվել ինձ, սակայն ես նրանց կբերեմ ընդամենը, որպես նկարչուհի, մեկուկես տարեկան Սուսաննա Հարությունյանի օրինակը, որի հետ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել: Այս նկարները Սուսաննայի ազատ կամքի դրսևորումն են, որոնց միջոցով մենք ակամայից հաղորդակից ենք դառնում նրա ազատությունը»:

Ներկաներից Մարիա տատիկը, որը մշտապես հասցնում է մասնակցել Երևանում տեղի ունեցող գրեթե բոլոր մշակութային միջոցառումներին, նշեց. «Ես նկարներում տեսնում եմ երազային ու հեքիաթային գույներ. Իջեք-իջեք երազներ….» «Իջեք, դարձեք կտավներ,-հավելեց մեկ ուրիշը:

Սուսաննան դժվարացավ ելույթ ունենալ, փոխարենը նախընտրում է վրձնի միջոցով խոսել: «Մի հատ վրձին տայիք նկարեի»,-ծիծաղելով առաջարկեց նկարչուհին:

Ագապի ԽԱԼԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031