Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարը ՀՀԿ-ի ներսում է. վարչապետի պաշտոնի համար «քասթինգ» է». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Մայիս 23,2017 15:27

«Վարչապետի պաշտոնի համար «քասթինգ» է ընթանում, եւ հիմնական պայքարը ՀՀԿ-ի ներսում է լինելու՝ 2018թ.-ին, երբ ավարտվեն նախագահի լիազորությունները: Այդ պայքարն արդեն իսկ կա»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ կոնկրետ անձինք են հավակնում վարչապետի եւ նախարարների պաշտոններին, սակայն անուններ փորձագետը չհրապարակեց: Անդրադառնալով արտախորհրդարանական քաղաքական դաշտին՝ Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ չկա  այնպիսի ընդդիմություն, որին ցանկանում է տեսնել հասարակությունը:

«Այն ուժը, որը հիստերիայի եւ բոյկոտի փոխարեն հստակ ծրագրեր կներկայացնի, հաջորդ ընտրություններում կշիռ կունենա: Առայժմ ես չեմ տեսնում այդպիսի ուժերի եւ անձանց»,-նշեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031