Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում

Մայիս 23,2017 21:21

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վայնկոմատն ինձ ուղեգիր է տվել դեպի հոգեբուժարան՝ ստուգումներ անցնելու։ 3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։)))

Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբորը, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։

Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա էլ հայկական «սովետի» տեսքով։

Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031