Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերով զարդարված դիտահորերի թիվը Վանաձորում գնալով պակասում է. Քաղաքապետարանն արձագանքել է խնդրին

Մայիս 24,2017 18:10

Մայիսի 6-ին  Aravot.am կայքում անդրադարձել էինք Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի բաց դիտահորի խնդրին: Այստեղ թաղամասի բնակիչները վտանգներից ու վթարներից խուսափելու համար «ճանապարհային նոր նշան» էին ստեղծել՝  դիտահորում ծառ տեղադրելով:

Խնդիրը բարձրաձայնելուց հետո Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինն անցավ գործի: Այսօր նկատեցինք, որ դիտահորում ծառը բացակայում է, փոխարենը՝ այն ծածկված է համապատասխան կափարիչով:

Նշենք, որ ծառերով զարդարված դիտահորեր կան քաղաքի մի քանի այլ փողոցներում եւս:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031