Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը կանխեց եւ խափանեց նախապատրաստվող սպանությունը

Մայիս 24,2017 23:00

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել  Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված  օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը   18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով  նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։

Քննությունը շարունակվում է։

ՀՀ Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031