Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատարի հետ

Մայիս 25,2017 15:11

Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ:

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն:

Ժոզեֆ Աունը ներկայացրեց Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի սահմանների և ներքին անվտանգության ապահովմանը:

Քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և առաջիկայում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցեր: Երկուստեք անդրադարձ կատարվեց բանակաշինության խնդիրներին՝ արդի մարտահրավերներին դիմակայելու պատրաստականության տեսանկյունից:

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ներկա ռազմական իրավիճակի, Ադրբեջանի կողմից մշտապես ձեռնարկվող սադրանքների և ապակայունացնող գործողությունների մասին:

Նպատակահարմար դիտարկվեց առաջիկայում փոխայցելությունների միջոցով խթանել երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031