Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության մեջ կասկածվում է վերջինիս կինը

Մայիս 25,2017 16:10

Այս գիշեր Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել սպանություն: Ժամը 00:50-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժինն ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ  խումբը  պարզել է, որ մահացածը 1983 թ.-ին ծնված Տիգրան Մարտիրոսյանն է, ով Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։

Նախնական տեղեկություններով Տիգրանին սպանել է կինը՝ Լիանան:

Տիգրանի բարեկամուհիներից Գայանեն, մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին իմացել են գիշերը եւ չեն ուզում հավատալ կատարվածին: Գայանեի պատմելով՝ Տիգրանն ու կինը երբեւէ խնդիրներ չեն ունեցել, ընտանիքը ապրել է հաշտ ու համերաշխ:

«Ամուսիններով շատ նորմալ հարաբերություններ են ունեցել ու իրար շատ սիրում էին: Կայքերում լուրեր են շրջանառվում, թե իբր հարեւաններն ասել են, որ իրենց տանը միշտ խոսակցություններ են եղել, վիճաբանություններ, եւ նման բան պետք է վաղ թե ուշ լիներ: Բայց մենք հարեւան չունենք, իրենց կողքը մենք ենք ապրում ու նման բան չկա»:

Գայանեն ցավով է խոսում, ասում է Տիգրանը եղել է բարի ու հավասարակշռված մարդ:  Իսկ կնոջ կողմից ամուսնուն սպանելու վարկածին չեն հավատում. «Լիանան միշտ ուրախ ու ժպիտով էր: Ես իրա մոտ որեւէ մի բան չեմ տեսել, որ պատկերացնեի` կարող է մի օր էս քայլին գնար»:

Տիգրան Մարտիրոսյանն ունի երկու անչափահաս երեխա:

Նրա հայրը` քրեական հեղինակություն համարվող «Ճաճոյի Էդոն» նույնպես սպանվել է` մի քանի տարի առաջ` մյուս որդու հետ միասին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031