Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները

Մայիս 25,2017 16:11

Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի և Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ:

Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` հողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի և տանիքի ամրացում:

Նախատեսվում է վերականգնել հուշային հատվածը՝ պահպանելով ազգագրական տեսանկյունից կարևոր արժեք հանդիսացող 19-20 դդ Ջավախքի հայկական ժողովրդական բնակարանի առանձնահատկությունները: Այս համատեքստում տարվող աշխատանքները ներառում են Կարծախ գյուղի և հարակից շրջանների 19-20 դդ պահպանված տների ուսումնասիրություն, ներքին կահավորանքի նախագծի պատրաստում և կենցաղային իրերի հավաքագրում:

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ցուցասրահի հատված, որն իրականացվել է 2016թ.-ին, և բացումը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսին, և հուշային հատվածի վերականգնում, որտեղ իր մանկության տարիներն է անցկացրել մեծն աշուղը: Երկրորդ հատվածի բացումը նախատեսված է սույն թվականի օգոստոսին:

 

Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031