Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատում է՝ ԱԺ մտած բոլոր ուժերն ընտրել են մադրիդյան, կազանյան, կամ լավրովյան տարբերակները

Մայիս 25,2017 16:13

«Ես որեւէ գնահատական չեմ տալիս՝ նախընտրելի է Արցախի ճանաչումը, թե՞ ՀՀ-ին միացումը: Ես, որպես մեկնակետ, ընդունում եմ Արցախի տարածքային ամբողջականությունը, եթե դա ենք վերցնում, մենք ունենք շահեկան զրույցի հնարավորություն»,- այսօր Արցախի ստատուս քվոյի մասին քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ կա կարծիք, որ ստատուս քվոյի փոփոխությունը պետք է լինի ի վնաս հայկական շահերի, դա ենթադրում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանալու կրակ բացել արդեն ՀՀ-ի վրա՝ ստանալով տարածքներ:

Արցախի անվտանգությունը դրված է նժարի վրա, ուստի պետք է բացառել Ադրբեջանի վերադարձը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ Առաջին Հանրապետության օրոք, երբ դաշնակցական էր իշխանությունը, ներքին բանավեճ եղել է, թե Արցախի հարցը որքանով է խանգարում ՀՀ զարգացմանը, որքանով է Արցախի հայության դուրս բերումը վիճելի տարածքից անհրաժեշտ հայ ժողովրդի անվտանգությանը: Այդ բանավեճը եղել է եւ շարունակվում է առ այսօր. «Երբ խոսում ենք տարածքային փոխզիջումների մասին, չեմ ուզում ֆանտաստիկ բաներ ասել, բայց ինչպես պետք էր ժամանակին բացառել Մեղրիի տարբերակը օրակարգային բանակցություններից, պետք էր բացառել դա»:

«Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ այսօր ԱԺ-ում հայտնված բոլոր ուժերը, մեկը՝ կոալիցիայի գնալու միջոցով, մյուսը՝ ընդդիմադիր լինելով, հակամարտության կարգավորման արդեն իսկ գոյություն ունեցող փաթեթներին են նախապատվություն տալիս. «Չկա որեւէ ուժ, որը կարող է պնդել Արցախի տարածքային ամբողջականությունը, բոլորը ընտրել են մադրիդյան, կազանյան, կամ լավրովյան տարբերակները՝ մեկը մյուսին գերադասելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031