Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Գերմանիան դուրս գա Ինջիրլիքից, բարի ճանապարհ. Էրդողան

Մայիս 25,2017 16:16

Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից գերմանական ռազմաօդային ուժերի դուրսբերումը խնդիր չէ Անկարայի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան գերմանական պատվիրակության այցից մեկ օր առաջ տեղեկացրել էր Գերմանիայի ԱԳՆ-ին, որ պատվիրակության մուտքը ռազմաբազա հնարավոր չէ։ Ավելի ուշ Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան հարևան երկրներում այլընտրանք է փնտրում Ինջիրլիքին։

«Մենք Գերմանիայից որևէ ծանուցում չենք ստացել Ինջիրլիք բազայից Հորդանան տեղափոխվելու վերաբերյալ։ Գերմանական կողմից կա հայտարարություն այն մասին, որ օրակարգում իրենք նման հարց չունեն դրված։ Բայց եթե նրանք այդ քայլին գնան, մեզ համար դա խնդիր չէ։ Եթե գնան, մենք նրանց կասենք՝ «բարի ճանապարհ»»,- Բրյուսել թռիչքից առաջ ասել է Էրդողանը լրագրողներին։

Բացի այդ, Էրդողանը Բեռլինին մեղադրել է այն բանում, որ վերջինս ապաստան է տալիս «ահաբեկիչներին»։ Այդպես է նա մեկնաբանել այն տեղեկությունը, որ տասնյակ թուրք զինվորականներ քաղաքական ապաաստան են խնդրել Գերմանիայից։

«Ապաստան տրամադրելը Գերմանիայի խնդիրն է։ Նա սովոր է ընդունել ահաբեկիչներին, դրանց կմիանան ևս տասը։ Իսկ մենք կշարունակենք նրանց որսալ»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիան շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկը։ Ինջիրլիք ավիաբազան ԱՄՆ-ի և դաշինքի հիմնական բազաներից մեկն է տարածաշրջանում։ Այստեղ են տեղակայված «Իսլամական պերության» դեմ պայքարում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ինքնաթոիռները։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031