Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ  Պառավաքարից 19-ամյա կինը դատարանի որոշմամբ  կկալանավորվի

Մայիս 25,2017 16:23

Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի  բնակչուհի, 1998թ. ծնված Անուշ Ադամյանի  դատավարությունը: Ութամյա կրթությամբ, նախկինում չդատված , ամուսնալուծված, խնամքին մեկ  անչափահաս երեխա ունեցող Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, անձանց մեղադրելով տեղի չունեցած ծանր հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն: Նա ոստիկանությանը հայտնել է,որ 2016թ. հոկտեմբեր ամսին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Արթուր Ամիրյանը,Արմեն Առուստամյանն ու ինքնությունը չպարզված մի անձ իր ներկայությամբ թմրամիջոց են հյուրասիրել միմյանց,նրանցից Ա. Առուստամյանն իրեն առաջարկել է թմրամիջոց օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է:

Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով դատավարության մայիսի 23-ի նիստում  մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը հայտարարել է, որ Ա. Ադամյանը բազմիցս  պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստերի օրվա եւ վայրի մասին, դատարան չի ներկայացել: Մեղադրողը դատարանին միջնորդել է փոխել ամբաստանյալի հանդեպ խափանման միջոցը, խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Անուշ Ադամյանի «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխել «Կալանավորման», նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:
Մեր տեղեկություններով` դատական նիստերից մեկում Զ. Զաքինյանը հանդիմանել  է Ա. Ադամյանի մորը,որ Անուշին բավարար չափով ուշադրություն չի դարձնում:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031