Լրահոս
Օրվա լրահոսը

Պայամանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցության խորացման մասին

Մայիս 25,2017 16:36

Մայիսի 25-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը հանդիպել են Եվրոպական Պառլամենտի Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք (ALDE) խմբակցության ներկայացուցիչ Իվո Վայգլի եւ խմբակցության արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Ռուն Գլասբերգի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրոպական պառլամենտում խմբակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրան ուղղված վստահության կառուցման միջոցառումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցեր:

Պայամանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական պառլամենտում խմբակցության եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության խորացման մասին:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031