Լրահոս
Օրվա լրահոսը

Քիլլերների խոստովանությամբ՝ իրենց պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանեւսկոն. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 26,2017 13:10

Նախօրեին ուշ երեկոյան   հայտնի դարձավ, որ  մահափորձ է պլանավորվել Հայաստանում երկու հայտնի դեմքերի ուղղությամբ։ Խոսքը հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եւ Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» մասին է։ Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե քիլլերների   խումբը դիրքավորվել է Դոն Պիպոյի՝ Էջմիածնի տան հարեւանությամբ, որպեսզի իրականացնի իր պլանը, սակայն ձախողվել է, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդագրությամբ հանդես եկավ։

Քիլլերների խոստովանությամբ՝ իրենց պատվիրատուն եղել է  Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանեւսկոն։ Վերջինս ակտիվություն սկսեց ցուցաբերել 2010 թվականից սկսած, երբ մահացավ «օրենքով գող» Արմեն Կանեւսկոն՝ Արտյոմի հարազատ եղբայրը։ Այդ օրից ի վեր «օրենքով գողի» «ժառանգությանը» տեր կանգնեց եղբայրը։

Հիշեցնենք, որ 2013 թվականից   արդեն Արտյոմն իր զինված խմբերով օրը ցերեկով շրջում էր Երեւանում։ Նրա՝ քաղաքի լավագույն սրճարաններում հայտնվելու դեպքում, տարածքը անցնում էր զինված խմբերի   հսկողության   տակ։   Ի դեպ՝ 2013 թ. սկսած վերջինս ակտիվորեն   ներգրավված   է եղել ընտրական գործընթացներում՝ սպասարկելով առանձին իշխանական դեմքերի շահեր։ Այսինքն՝ եթե իքս տարածքում  իշխանության   ձայների համար   պատասխանատու  է նշանակված եղել իգրեկ անձնավորությունը, ապա Կանեւսկոն սպասարկել է իգրեկի շահերը։ Բնականաբար, տարրեր տարիների իգրեկները եղել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ ոչ թե, ասենք, շարքային պատգամավորներ կամ քաղաքապետ-մարզպետներ:

Արտյոմ Հարությունյանը վերջին տարիներին չի կարողանում մուտք գործել ՌԴ։ Խոսակցություններ կան, որ նրան վտանգ է սպառնում այդ տարածքում, եւ այդ երկիր մուտք գործելու հնարավորություն Արտյոմը չունի։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031