Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանն ընդգծված մեջքով էր կանգնել Սեֆիլյանին». Դժգոհում է փաստաբան Հայրապետյանը

Մայիս 26,2017 22:23

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր դժգոհ մնաց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած իր պաշտպանյալի գործով նիստից: Նրա խոսքով՝ ոստիկանը դիտավորյալ փակեց Ժիրայր Սեֆիլյանի դիմացը՝ թույլ չտալով գոնե աչքերով շփվել նիստին ներկաների հետ. «Հրապարակային դատաքննությունն էլ էր խաթարվել: Ոստիկանն ընդգծված կանգնել էր Սեֆիլյանին մեջքով»:

Նա նկատեց, որ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունները սահմանափակված են արդեն մեկ տարի, ու դատական նիստը միակ հնարավորությունն էր Սեֆիլյանի համար, որ դահլիճում իր հարազատների ու ընկերների հետ գոնե աչքերով շփվի. «Ոստիկանը եկել դա էլ էր խանգարում: Դատարանը երեք անգամ ասաց, որ հետագայում հնարավորություն կտրվի, բայց չպահեց իր խոստումը»:

Փաստաբանի տպավորությամբ՝ նախապես մտածված սցենար կար, որ նախագահող դատավորն այսօր արագ ընթերցեր ու հեռանար. «Բայց եթե նման սցենար կար, մենք էլ իրավունք ունեինք կարծիք հայտնել, օրինակ՝ պաշտպանների հարցով»:

Նա նաև նկատեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքում ոչինչ հստակ չկա. «Մեզ համար պարզ չէ՝ մեղադրում են, որ իբրև թե ցանկացել է շենք- շինություններ զավթել, մեղադրանքում լղոզված կա հեռուստաաշտարակը ու Նուբարաշենի զորամասերից մի քանիսը, բայց երբ է փորձել, ցանկացել զավթել նշում են՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին: Այո՛, ցուցմունքներում կա, որ դեկտեմբերի 1-ին պետք է լիներ, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ 7 ամիս հետո Սեֆիլյանը չի արել դա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Ահ մեծ է անկանել ի ձեռս Աստուծոյ կենդանւոյ
    փոխառութիւնս Ս, Գիրքէն է –
    Բոլոր անոնց համար է որ կը կարծեն իրենց ստորին հաշիւներով հաճոյանալ անարդար մարդկային դատարաններուն -պէտք են դողալ այն օրը որ Աստուծոյ դատարան պիտի ներկայանան .լաւ կ,ընեն պահ մը այդ ալ մտածեն, ուշ կամ կանուխ ամէնքս պիտի ներկայանանք ԱՐԴԱՐ ԴԱՏԱՒՈՐԻ ԱՏԵԱՆԻՆ ;

  2. Delea says:

    Բաց նամակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկերին:
    Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն որևէ հանցանք չի գործել:
    2013 թ.Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան հետ, Մարտին Շուլցը նշեց, որ Եվրամիությունը հետեւել է Հայաստանում մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին եւ հետեւելու է փետրվարյան նախագահական ընտրություններին:
    Ցավոք դա մինչեվ այսօր չի իրականացվում մի պարզ պատճառով որ ՀՀ վերակառավարվում է ՌԴ նախագահի կողմից, որն էլ ասում է, ԵՄ-ը չի կարող հետեւել ոչ խորհրդարանական ընտրություններին եվ ոչ էլ նախագահական ընտրություններին:
    ԵՄ -ում ապրում են մոտ 1 միլիոն Հայեր որոնք օրինական ԵՄ երկրների բնակիչներ են եվ կա նույնքան հայեր ոոնք չունեն ապրելու եվ աշխատելուիրավունք:Այսինքն ավելի շատ ապրում են ԵՄ-ում քան ՀՀ-ում:Ամբողջ աշխարհում կա 1Օ միլիոնից էլ շատ Հայեր բայց ներկա բառբարոս կառավարության պատճառով մարդիկ վախենում են վերդառնալ հայրենիք:
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոստացավ ԵՄ-ը վերացնել թերությունները:
    Բայց միթե դա կարելի է համարել թերություն երբ մի երկրում չի գործում սահմանադրությունը:
    Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն որևէ հանցանք չի գործել, և ճաղերի հետևում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Սեֆիլյանի քննադատությունը ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար հողատարածքը կորցնելու մասին․ – «Դրանից հետո հարձակումներ եղավ Ժիրայր Սեֆիլյանի վրա ամենատարբեր աստիճաններով»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031