Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում կարկուտը 4 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ է դարձել

Մայիս 26,2017 22:58

Այսօր՝մայիսի 26-ին, ժամը 18.40-ի սահմաններում Իջեւան քաղաքում  տեղացած կարկուտը մեծ ավտովթարի պատճառ է դարձել: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  գտնվելով Իջեւանի նախկին գորգի կոմբինատի հարակից տարածքում, շտապել է մեքենան  կարկուտից պատսպարել մոտակայքում գտնվող ծածկի տակ:  Նա շտապելու պատճառով մեքենայով բախվել է  ճանապարհի եզրին կայանած «ԶԻԼ» մակնիշի 2 բեռնատարի, ապա՝ «ԲՄՎ X-5> մակնիշի մարդատար մեքենայի: «Մերսեդեսի» առջեւի  «շիթը»՝  վահանը պոկվելով՝  հարվածել  է  կայանած «Ֆոլկսվագեն Պասադին» : Ավտովթարի  հետեւանքով տուժածներ  չկան, պատճառվել է նյութական վնաս: Ճանապարհային  ոստիկանության  4-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարում:

«Մերսեդեսի» վարորդին վախեցրած կարկուտը երկար չի տեւել: Շատ կարճ ժամանակ տեղացած խոշոր կարկուտը   վերածվել է մանր կարկուտի, ապա՝ հորդառատ անձրեւի;

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Յօդուածը չկարդացի – վերնագիրը տեսնելով հասկցայ որ լրագրողի վկայականը Մոսկուայի Լազարեան Ճեմարանէն ՞ստացած է իր վկայակնը ;

    — ԿԱՐԿՈՒՏԸ ՉՈՐՍ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ —

    այսինքն կարկուտի հետ միասին չորս մեքենայ ինկած են ամպերէն ՞՞՞ ….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031