Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ասում են՝ ականջները կկտրեի, չոբանի շուն կսարքեի»․ բնապահպան պաշտոնյան զայրացել էր (Տեսանյութ)

Մայիս 27,2017 16:38

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի բոլոր համայնքները մասնակցում էին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարած «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակին։ Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն իրենց մաքրությունը սկսեցին Գյումրու մուտքից ոչ հեռու՝ Ազատանի տարածքում գտնվող  ու դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի հատվածում։ Այստեղ այնպիսի մի աննկարագրելի փնթիություն էր տիրում, որ շիրակցի պաշտոնյաները՝ քրտնփչած, տոննաներով աղբ էին հավաքում։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն առանց հանգստանալու անընդմեջ կռացած աշխատում էր, սակայն աղբից ազատվելու հնար չկար։ Երբ մոտեցանք նրան՝ ասաց, որ ինքը պատրաստ է իդեալական մաքրել այդ տարածքը, սակայն եթե նկատի այնպիսի մեկին, որն իր հետևից նորից նույն օրը կգցի շուրջբոլորը,հ այտնի խոսքերով ասած՝«ականջները կկտրի, չոբանի շուն կսարքի»։

Գյուղվարչության պետն ասաց, որ միջպետական ճանապարհահատվածին մոտ գտնվող տարածքն այդ օրն են գցում ոչ թե տեղանքի ժողովուրդը, այլ անցորդները։ Նրանք կանգնում, կերուխում են անում ու կեղտոտելով՝ հեռանում են։«Այստեղ հաց են ուտում ու իրենց դաստիարակության չափով մաքուր են պահում»,- վրդովվել էր պաշտոնյան։ «Խնդիրն այն է, որ հիմա չմաքրենք, մի շաբաթ հետո գանք, էլի նույն պատկերը լինի»,-մտահոգված ասում էր նա։ Ըստ Մովսես Մանուկյանի, վերահսկել անգամ հնարավոր չէ, քանի որ անցորդները գիշերվա ժամին են գալիս, հաց ուտում, գնում։

«Մարդը իր դաստիարակությունը պիտի վերահսկի»,-կարծում է մեր զրուցակիցը։ Ըստ նրա` տարածքը կեղտոտողներին առանց նայելու, թե ովքեր են,պիտի հանձնել օրինապահ մարմիններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031