Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են հեռացվել միասեռականների իրավունքներին առնչվող պաստառները. պարզաբանում քաղաքապետարանից

Մայիս 27,2017 18:01

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու են հեռացվել միասեռականների իրավունքները պաշտպանող պաստառները։

Նա մասնավորապես տեղեկացրել է. «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:

Գրառման ներքևում վարչության պետը նաև այսպիսի մեկնաբանություն է արել. «Ինչքան քիչ խոսենք այս թեմայից, այդքան քիչ գովազդ կլինի…կարծում եմ՝ մեր լրատվական դաշտը և սոցիալական ցանցերն ավելի տեսանելի դարձրեցին գովազդը, քան այն կարող էր լինել 3 տեղ փակցված ժամանակ…միգուցե կազմակերպիչները հասան իրենց նպատակին…եկեք մոռանանք այս թեման և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը օրենքի շրջանակում բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի…սակայն առանց ավելորդ հնչեղության և գովազդի»։

Լուսանկարը` Արազ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031